«Ի վերջո, Հրայր Թովմասյանը հեռանալու է այդ պաշտոնից». Ժաննա Ալեքսանյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն»:
Նշենք, որ այս հաղորդումը կապված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները ստանձնելու հետ։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անդրադառնալով Արման Բաբաջանյանի ներկայացրած հաղորդմանը՝ նշեց, որ ՀՀ ցանկացած քաղաքացու, պատգամավորի հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հիման վրա կարող է քրեական գործ հարուցվել։
Ինչ վերաբերում է դրա հիմքերին, իրավապաշտպանը նշեց, որ դրա մասին այս պահին չի կարող խոսել, քանի որ այդ ամենն իրավապահ մարմինների քննության տակ է։
Անդրադառնալով ՍԴ-ի կողմից ԱԺ նախագծի մերժմանը՝ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հետ և պատասխանելով, հարցին, թե այս պահին Ազգային ժողովն ի՞նչ կարող է անել, Ժ. Ալեքսանյանը պատասխանեց, որ խորհրդարանականները պետք է պատասխանեն, թե ինչ ռեսուրսներ ունեն և ինչ կարող են անել։
«ՍԴ-ում ճգնաժամ կա, կարծում եմ, ի վերջո, Հրայր Թովմասյանը հեռանալու է այդ պաշտոնից, բայց հայտարարում է, թե մնալու է մինչև վերջ։ Նա կարող էր հրաժարական ներկայացնել և գնալ, բայց հակադրվել է գործընթացին, արժեր, որ հեռանար։ Գիտակցեր, այն սխալներն ու անօրինական ճանապարհը և հեռանար, մթնոլորը շիկցանել չարժեր»,-շեշտեց նա։
Զվարթ Խաչատրյան