«Իրավիճակային «բոլոլա» Սիրիայի հյուսիսում». Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավիճակային «բոլոլա» Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի 17-ին Անկարայում թուրք-ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունների միջև երկարատև բանակցություններից հետո հայտնի է դարձել, որ Վաշինգթոնի միջնորդությամբ՝ 120 ժամով կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ ընթացքում Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) պետք է հեռանան Եփրատի արևելքից, և այդ հարցում նրանց աջակցելու է ԱՄՆ-ն:

Նույն պայմանավորվածության համաձայն՝ ազատված շրջաններում Թուրքիան ձևավորելու է անվտանգության գոտի, որի աշխարհագրական սահմանների մասով ցայժմ եղած տեղեկատվությունը հստակ չէ:

Վերոնշյալի համատեքստում, սակայն, իրավիճակային զավեշտն այն է, որ ընդամենը օրեր առաջ նույն քրդերը, Մոսկվայի միջնորդությամբ, համաձայնության էին եկել սիրիական կառավարական ուժերի հետ՝ պատրաստակամություն հայտնելով նրանց հանձնել իրենց զբաղեցրած տարածքները և սիրիա-թուրքական սահմանի վերահսկողությունը:

Հետևաբար, ստեղծված պայմաններում ամենաէական հարցն այն է, թե ո՞ր ներսիրիական դերակատարն է իրականում, նաև իրավական առումով պատասխանատու Սիրիայի հյուսիս-արևելքի համար, և տրամաբանորեն ո՞ր արտաքին դերակատարն է ի զորու արդյունավետ և հանգուցային միջնորդություն ներկայացնել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում»:

Իրավիճակային «բոլոլա» Սիրիայի հյուսիսումՀոկտեմբերի 17-ին Անկարայում թուրք-ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունների…

Gepostet von Armen Petrosyan am Freitag, 18. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս