«Նեղ իրավական հարցի էր առնչվում». Հայկ Ալումյանը՝ ՍԴ-ի կողմից նոր դիմումի մերժման մասին
ՍԴ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության համաձայն՝ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ», գործի քննությունը մերժել։
168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ սույն դիմումը կապ չունի նախորդ արդեն հանրայնացված դիմումների հետ.
«Սա նոր դիմում էր՝ բոլորովին այլ խնդրի հետ կապված: Այս դիմումի մասին չէինք հայտարարել, սպասում էինք՝ արդյոք վարույթ կընդունվի՞, թե՞ ոչ: Նեղ իրավական հարցի է առնչվում»:
Զարուհի Դիլանյան