ԱԱԾ հրավիրված Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը լավ չէ. «Փաստինֆո»

Նյութերի նախապատրաստման փուլում Հրայր Թովմասյանի հորը հարցեր են ուղղել, թե իր բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ  նախագահ Հրայր Թովմասյանի հայրը եւ նրա երկու դստրերն այսօր հրավիրվել են ԱԱԾ։

«Այդ հարցերը երեկ էին տվել, այսօր մենք գրավոր պարզաբանումը ներկայացրեցինք»,-հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունն այժմ այդքան էլ լավ չէ։

Ամրամ Մակինյանը նկատեց, որ մեկ տարի շարունակ օրենսդիր և գործադիր իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ՍԴ դատավորների այդ թվում նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները ցանկացած գնով կասեցնելու ուղղությամբ։ Փաստաբանը գտնում է, որ նյութերի այս նախապատրաստումը բացառապես ուղղված է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցմանը։

«Մենք զարմացած ենք, որ գործադիրը ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում։ Մնում է նաև մարդկանց ընտանիքներ՝ սկսելով մեզ համար անհասկանալի քրեական հետապնդմանն ուղղված գործողություններ։ Սա ակնհայտ ճնշում է Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ»,-նշեց Ամրամ Մակինյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս