Բաժիններ՝

Զինծառայողների բուժօգնությունը ժամանակավորապես կկազմակերպվի քաղաքացիական բուժհաստատություններում

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։ Զինծառայողների բուժօգնությունը ժամանակավորապես կկազմակերպվի քաղաքացիական բուժհաստատություններում

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։
Նկատի ունենալով նշված հանգամանքը, մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում’ պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում»,- գրել է Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս