Երթ՝ դեպի ԱԱԾ շենք. ՈՒՂԻՂ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր հայտարարել էր, որ ժամը 14:30-ին գնալու է ԱԱԾ շենքի մոտ: Նրա խոսքով՝ պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է:

«Քրեական գործի մասին չեմ ուզում խոսել, ուզում եմ խոսել այն մասին, որ ԱԱԾ են հրավիրվել նրա ընտանիքի անդամները՝ թոշակառու հայրը, երկու դուստրերը: Ես մտածեցի, որ պատշաճ է, որ այս հարցը մեր քաղաքացիական հասարակության մակարդակով բարձրացվի ոչ միայն ֆեյսբուքյան ստատուսներ գրելով կամ հարցազրույցներ տալով, այդ հարցաքննության ժամանակ տեղում լինելով»,- ասել էր Մելիքյանը:

«Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,- ասել էր նա:

Այս պահին նա մի խումբ քաղաքացիների, իրավապաշտպանների հետ երթով գնում է ԱԱԾ շենքի մոտ:

Տեսանյութեր

Լրահոս