Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանները հերթական դեպքն են բացահայտել
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին:
Օպերատիվ տվյալներն իրացնելով` քրեական հետախույզները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Կապան քաղաքի 30-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, նա հրապարակում մի կնոջ պայուսակից բջջային հեռախոս է հափշտակել:
Գողոնը հայտնաբերվել է: Բաժին է հրավիրվել նաև տուժողը, սակայն նա հրաժարվել է հաղորդում տալուց:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: