Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ

Չնայած Սիրիայի հյուսիս-արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, Վաշինգտոնը ոչ մեծ կայազոր կթողնի երկրի հարավի Էթ-Թանֆայի շրջանում՝ պայքարելու ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ի նրա էջում:

«ԱՄՆ-ի ուժերի ոչ մեծ ներկայություն կպահպանվի Սիրիայի հարավի Էթ-Թանֆայի ռազմակայանում, որպեսզի շարունակվի ԻՊ-ի մնացորդների ակտիվության կասեցումը»,-ասված է հայտարարության մեջ:

Ինչպես անցած շաբաթվա վերջին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, ԱՄՆ-ի նախագահը կարգադրել է ամերիկյան բոլոր զինվորականներին դուրս բերել Սիրիայի հյուսիսից, որպեսզի թույլ չտրվի նրանց ներքաշվելը թուրքական բանակի եւ քրդական ջոկատների միջեւ մարտական գործողություններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս