Բաժիններ՝

««Միլանին» իր նախկին մեծությունը բերելու համար վերադարձրեք ինձ ակումբը». Սիլվիո Բեռլուսկոնի

«Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մեկնաբանել է ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսի վերջին հայտարարությունը: Վերջինս հայտարարել էր, որ առանց Elliott Management-ի ներդրումների՝ «Միլանը» կարող էր սնանկանալ և հայտնվել Սերիա Դ-ում:

«Կան բաներ, որոնք կարելի է ասել միայն զուգարան գնալուց և դուռը փակելուց առաջ:

Ինչ վերաբերում է «Միլանի» նախկին մեծությունը ետ բերելուն, ապա այստեղ ամեն ինչ, միևնույն ժամանակ, և պարզ է, և բարդ. վերադարձրեք ակումբը Սիլվիո Բեռլուսկոնիին»,- ակումբի նախկին սեփականատիրոջ խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Բեռլուսկոնին ղեկավարել է «Միլանը» 1986-2016թթ.: Նրա գլխավորությամբ ակումբը 8 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս