ՀՀ գլխավոր դատախազը նշանակումներ է կատարել
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի հրամանով Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ։