Բաժիններ՝

ԵՄ-ն հանձնարարել է ակտիվացնել Լոնդոնի հետ բանակցությունները Brexit-ի պայմանների շուրջ. The Guardian

Եվրամիության 27 երկրների բարձրաստիճան դիվանագետները հոկտեմբերի 11-ին Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հանձնարարել են՝ ակտիվացնել եւ արագացնել հանրակցության կազմից Մեծ Բրիտանինայի՝ առաջիկա դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի հետ բանակցությունների գործընթացը:

Այդ մասին Twitter-ում հայտնել է Բրյուսելում The Guardian բրիտանական թերթի բյուրոյի ղեկավար Դենիել Բոֆին։

«Միշել Բառնիեն ԵՄ-ի 27 երկրներից «կանաչ լույս» է ստացել, որպեսզի բանակցությունների ակտիվ փուլ սկսի»,-գրել է Բոֆին:

Ինչպես նշում է բրիտանացի լրագրողը, սպասվում է, որ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ նշմարվող փոխզիջման պայմաններում բանակցությունները կմտնեն ակտիվ փուլ, որը ենթադրում է երկուստեք ընդունելի որոշման մշակում, որը կկարողանա ստանալ Եվրամիության ղեկավարների եւ բրիտանական խորհրդարանի հավանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս