Ռազմական մշակումների բյուջեն կավելանա ոչ թե կրկնակի, այլ 32 տոկոսով. Ավետիք Չալաբյանի արձագանքը՝ Հակոբ Արշակյանի պնդմանը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Երևանում ընթացող «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» համաժողովում հայտարարել է, որ 2020 թվականին երկրի ռազմական մշակումների բյուջեն կրկնակի կավելանա։
168.am-ի հետ զրույցում «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, «ԱրԱր» հիմնադրամի Խորհրդի հիմնադիր նախագահ Ավետիք Չալաբյանն արձագանքելով այս հայտարարությանը՝ ասաց.
«Մշակումների բյուջեն կավելանա ոչ թե կրկնակի, այլ ընդամենը 32%-ով, 2,9 մլրդ դրամից՝ 3,9 մլրդ դրամ, դա ընդհանուր ռազմական բյուջեի մեջ ընդամենը 0,3%-ի ավելացում է, և արդյունք էլ կտա միայն մի քանի տարուց։ Մի՛ գերագնահատեք պարոն Արշակյանի հայտարարությունը: Ի դեպ, պետք է ճշգրտել, սակայն, որ խոսքը գնում է գիտատեխնիկական հետազոտությունների մասին (բյուջետային կոդ 1119), նախարարությունը կարող է նաև այլ կոդերով միջոցներ ստանալ»։
Մարիամ Պետրոսյան