Մելքումյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց. Swiss chess
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը հաղթանակով մեկնարկեց Մեն կղզու մրցաշարում:
Մեն կղզու մրցաշարի անդրանիկ տուրում Մելքումյանի առաջին մրցացիկը Իրինա Բուլմագայի հետ: Սպիտակներով մրցող հայ գրոսմայստերը պարտիայի 23-րդ քայլին ստիպեց մրցակից անձնատուր լինել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան: Միավորը կիսեցին նաև Գաբրիել Սարգսյանը և Լևոն Արոնյանը:
FIDE-ի Grand Swiss մրցաշարը բաղկացած է 11 տուրից և այնտեղ խաղարկվում է հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Այն կեզրափակվի հոկտեմբերի 21-ին: