Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳ նախարարություն. Agence France-Presse
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության կապակցությամբ գերատեսչություն է կանչել Փարիզում Թուրքիայի դեսպանին: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական մի աղբյուր:
«Դեսպանն օրվա երկրորդ կեսին կանչվել է» Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն, հավելել է աղբյուրը: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանն իր Twitter-ում գրել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է խախտել եվրոպական անվտանգությունը, այն անհրաժեշտ է դադարեցնել: «Ես դատապարտում եմ Սիրիայում Թուրքիայի սկսած միակողմանի գործողությունը,-ընդգծել է նա:-Այն սպառնալիքի տակ է դնում ջանքերն անվտանգության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող կոալիցիայի հումանիտար օգնության ոլորտում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



