Բաժիններ՝

«Առանց տեխնոլոգիաների՝ որևէ մեկը չի կարող մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել». Նարայանա Մարֆի 

Հնդիկ բիզնեսմեն, Infosys ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրտիի (N. R. Narayana Murthy) ելույթը Հայաստանում տեղի ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում (WCIT 2019)։

«Մենք հավաքվել ենք քննարկելու՝ արդյոք տեխնոլոգիական առաջընթացը դրակա՞ն է, թե՞ բացասական։ Մենք կառուցում ենք տնտեսական հեղափոխություն։ Այսօր նավթի տեղում տվյալներն են ու այդ տվյալների կառավարումը։ Յուրաքանչյուր կրթված մարդ օգտագործում է տվյալների մեծ բազան։ Թվայնացումն այսօր աշխատողների, գործատուների հիմնական գործիքն է։ Շատ մեծ ընկերություններ օգտագործում են խելացի ստարտափներ իրենց բիզնեսի զարգացման համար, հսկում են գործընթացները։ Այսօր արդեն հնարավոր է ռոբոտացված հսկողություն իրականացնել։

Հիմա շատ են խոսում ավտոմատացված մտածողություն  մասին։ Դա տեղեկության խմբավորումն է։ Սա հիմնված է տվյալները տարբերակող մեքենաների գործունեության վրա։ Ավտոմատացված մտածողությունը  հիմնված է հատուկ ալգորիթմների ու թեորեմների կիրառության վրա։ Ալգորիթմը 2 տեսակի է լինում՝ տվյալները վերահսկող ու չվերահսկող։

Տեխնոլոգիաներն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են։ Կարող եք նայել, թե այսօր ինչ մեծ դեր ունեն սոցիալական ցանցերը մարդկանց կյանքում։ Դա ասածիս ամենամեծ ապացույցներից մեկն է։

Կարդացեք նաև

Այսօր տվյալների Մեծ բազան ու Ավտոմատացված մտածողությունն օգնում են մարդկությանը դառնալ ավելի արտադրողական, կրճատել ծառայությունների ծախսերը։ Շատերը կարող են ասել, որ այդ ամենի հետևանքով մարդիկ աշխատանք են կորցնում։ Բայց պետք է հիշել՝ դա ընդհանուր առմամբ մեծ ու դրական ազդեցություն  է ունենում մարդկանց կյանքի վրա։ Դա գործատուի ու աշխատողի կյանքը դարձնում է էլ ավելի հարմար։

Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք այդ նոր տեխնոլոգիաները մեր կյանք թողնել։ Առանց տեխնոլոգիաների՝ որևէ մեկը չի կարող մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել։

Շնորհակալություն»։

Ն. Մուրտին, ըստ Fortune ամսագրի, մեր ժամանակների 12 մեծագույն գործարարներից է։

WCIT 2019-ը տեղի է ունենում Հայաստանում՝ հոկտեմբերի 6-9-ը։ WCIT-ը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ Համաժողովի հիմնական կազմակերպչական մարմինն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE)։

Հիշեցնենք, որ իր նշանակությամբ և ազդեցությամբ  չափազանց կարևոր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) հիմքերը դրվել էին դեռևս նախկին իշխանությունների օրոք:

2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Էմիլ Տարասյանը: Համաձայնագիրը ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության այն ժամանակվա տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթն իր խոսքում նշել էր` «Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում, որ 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում, և դուք դա շահել եք: Երկրի ընտրության հարցում ամենակարևոր չափանիշն այն է, թե տվյալ երկիրը որքանով է տրամադրված ու պատրաստ այս ոլորտը զարգացնելու և ներդրումներ կատարելու։ Բացի այն, որ Հայաստանը լավ փաթեթ էր ներկայացրել, մենք նաև տեսանք այդ լրջությունն ու պատրաստակամությունը հենց Հայաստանում»:

Իսկ  2017թ. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էր ընդունել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս