Ուշադրություն Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները փակ են լինելու
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման մասնակիցների անվտանգությունը և անխափան երթևեկությունը ապահովելու նպատակով 2019 թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 15-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը փակ է լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները, մասնավորապես՝ Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից դեպի հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցը՝ Խորենացու- Մհեր Մկրտչյան և Խորենացու-Զաքյան խաչմերուկներից՝ Շահումյան հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ, Փ. Բուզանդի փողոցը՝ Հանրապետություն- Բուզանդի և Քոչինյան-Բուզանդի խաչմերուկներից դեպի Աբովյան փողոց, Արամի փողոցը՝ Հանրապետություն-Արամի խաչմերուկից՝ դեպի Աբովյան փողոց, Նալբանդյան փողոցը՝ Նալբանյան-Թումանյան խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ և Պուշկինի փողոցը՝ Պուշկին-Հին երևանցու խաչմերուկից՝ դեպի Սախարովի հրապարակ։
Հայցում ենք համաքաղաքացիների և հյուրերի ներողամտությունը։
Ճանապարհային ոստիկանություն