Բաժիններ՝

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը: Այս մասին հայտնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

«Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան:

Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երեխայի մոտ արդեն կա դրական տեղաշարժ, գիտակցության է եկել: Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր կայուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս