Բաժիններ՝

Թուրքիային կմատակարարվի Ս-400-ների երկրորդ խմբաքանակը

Ռուսաստանը չի հայտնել Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման հստակ ժամկետները: Այս մասին հայտնում է թուրքական «Յենի չաղ» լրատվամիջոցը:

Ռուսաստանի դաշնային ռազմական և տեխնիկական համագործակցության ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտնել է, որ Ս-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում, սակայն հստակ ժամկետներ չի նշել:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս