Բաժիններ՝

Ավստրիայի նախագահը պաշտոնից ազատել է կանցլեր Կուրցին

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը մայիսի 28-ին պաշտոնից ազատել է կառավարության անդամներին՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ և թույլատրել է նրանց ժամանակավորապես կատարել պարտականությունները մինչ անցումային կառավարության ձևավորումը: Այս մասին տեղեկացնում են ավստրիական լրատվամիջոցները:

Նախագահը ֆինանսների նախարար, փոխկանցլեր Հարտվիգ Լյոգերին լիազորել է ժամանակավորապես կատարել կանցլերի և ժամանակավոր կառավարության ղեկավարի պարտականությունները:

Արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում Ավստրիայի նախագահի գրասենյակում: Դրան չի մասնակցել Սեբաստիան Կուրցը:

Ավստրիայի խորհրդարանը մայիսի 27-ի հատուկ նիստում կողմ էր քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը հեռացնելու հարցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս