Բաժիններ՝

Յունկերը հորդորել է եվրոպացիներին՝ «թիկունք դարձնել» աջ արմատականներին

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին հորդորել է եվրոպացիներին՝ «թիկունք դարձնել» աջ արմատականներին։ ԵՄ-ի երկրներում անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ եվրոպացիների շրջանում զգալիորեն իջել է վստահության մակարդակը հանրակցության եւ նրա ինստիտուտների նկատմամբ: Միաժամանակ կտրուկ ուժեղացել է քաղաքական այն ուժերի ակտիվությունը, որոնք հանդես են գալիս ազգայնական եւ հակագլոբալիստական դիրքերից:

«Ընտրությունների օրը կարելի է օգտագործել այն վտանգին թիկունք դարձնելու համար, որը բխում է աջից»,-մայիսի 22-ին Յունկերի խոսքը մեջբերել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը:

Ավելի վաղ Յունկերն ասել է, թե որ կուսակցությունները կարող են իրենց հիրավի ժողովրդական անվանել: ԵՄ-ի գործադիր կոլեգիայի ղեկավարի կարծիքով, «դուք ժողովրդական կուսակցություն եք, եթե ստանում եք ընտրողների ձայների 30 տոկոսը, դրանից պակասի դեպքում դուք պարզապես կուսակցություն եք»:

Դիտորդների կարծիքով՝ դրանով իսկ Յունկերը ցանկացել է ընտրողներին համոզել՝ քվեարկելու ԵՄ-ի առաջատար քաղաքական ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության օգտին, որը նա ինքը ներկայացնում է: Եվրախորհրդարանը ԵՄ-ի միակ ընտրովի ինստիտուտն է: Միավորված Եվրոպայի, ներառյալ ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիայի մոտավորապես 430 մլն քաղաքացիներ պետք է ընտրեն ԵԽ-ի 751 պատգամավորների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս