««Ժողովրդի» անունից դատարան արգելափակելու համար պարտադի՞ր է եղել թաղապետարանի աշխատակից հանդիսանալը»
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական կարգի տապալման գործընթացի շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրը արգելափակած անձանց թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն երրորդ ներկայացուցիչը (նույնպես ՔՊ-ական) – հեռախոս կորցնելու մասնագետ, փոխթաղապետ Արամ Մանուկյանը (նկարում՝ գլխարկի վրա ակնոցով)։ Մյուս երկուսը Սերոբ Սարգսյանը և Արամ Մանուկյանն են։
Ես չեմ հասկանում, «ժողովրդի» անունից դատարան արգելափակելու համար պարտադի՞ր է եղել թաղապետարանի աշխատակից հանդիսանալը։ Եթե կան այդ գործողությանը մասնակցած, բայց թաղապետարանի աշխատակից չհանդիսացած այլ անձինք, խնդրում եմ արձագանքել։ Դա մեզ համար շատ կարևոր է»:
Սահմանադրական կարգի տապալման գործընթացի շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրը…
Gepostet von Ruben Melikyan am Dienstag, 21. Mai 2019