Արետա Ֆրանքլինի տանը երգչուհու երեք կտակ են հայտնաբերել
2018 թականին վախճանված երգչուհի Արետա Ֆրանքլինի՝ Դեթրոյտի տանը հայտնաբերել են երեք կտակ, որոնք կազմվել են նրա կենդանության օրոք: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:
Սոուլի լեգենդի փաստաբան Դեւիդ Բենեթը, որը նրա շահերը ներկայացրել է ավելի քան 40 տարի, հայտնել է, որ կտակներից երկուսը գրվել են 2018 թվականին, եւս մեկը՝ 2014 թվականին: Վերջին կտակը գտել են օրագրի մեջ, որը թաքցված է եղել հյուրասենյակի բազմոցի բարձի մեջ: Երգչուհու ամբողջ ունեցվածքը, կտակի համաձայն՝ պետք է անցնի նրա զավակներին:
Կտակների իսկության որոշման դատավարական ունկնդրությունները նշանակված են հունիսի 12-ին: Ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանքլինը, որին անվանում են սոուլի թագուհի, վախճանվել է 2018 թվականին կյանքի 77-րդ տարում Դեթրոյտի իր տանը:
Կեսդարյա կարիերայի ընթացքում Ֆրանքլինը ձայնագրել է հարյուրավոր երգեր, ստացել է «Գրեմմիի» 18 պարգեւ: 2008 թվականի նոյեմբերին Rolling Stone հանդեսը նրան հայտարարել է պատմության մեծագույն երգչուհի, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: