 
                        «Միայն Դիբալան չէ, որ կհեռանա «Յուվեից»: Ռոնալդուի հետ մրցակցելն անհնար է». Դիբալայի գործակալ
 
                                    «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի եղբայրը և գործակալը՝ Գուստավո Դիբալան, խոսել է ֆուտբոլիստի ապագայի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին:
«Շատ հավանական է, որ Պաուլոն կհեռանա «Յուվենթուսից»: Նա ունի փոփոխությունների կարիք:
Միայն Դիբալան չէ, որ կհեռանա «Յուվեից»: Շատ ֆուտբոլիստներ դժգոհ են:
Ռոնալդուի հետ դաշտից դուրս խնդիրներ չկան, դրանք դաշտում են: Նրա հետ մրցակցելն անհնար է: Իսկ Պաուլոն դեռ շատ երիտասարդ է»,- ասել է Գուստավոն:
Այսօր հայտնի է դարձել, որ Մադրիդի «Ատլետիկոն» առաջարկում է Դիբալային 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        