Բաժիններ՝

«Առաջնեկս ծնվեց ու ծխախոտի ծուխը վերացավ մեր տանից»

Մարդու կյանքի ճանապարհը երկընտրանք է. մի կողմով քայլելու դեպքում ճանապարհիդ միշտ կլինեն դժվարություններ, որոնք սեփական նպատակասլացության, աշխատասիրության և համառության շնորհիվ կհաղթահարես, իսկ հակառակ կողմում գայթակղության քարեր են, որոնց միջոցով քեզ կթվա, որ ամեն դժվարություն հեշտ հաղթահարելի է, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում այդ գայթակղությունների շարքից ամենատարածվածը ծխելն է, որից հրաժարվելը բարդ է, իսկ ոմանց համար՝ անհնար:

Քնարիկ Ասատրյանը պատմում է, որ իր ամուսինը դարձել էր ծխախոտի գերին և օրական մեկ-երկու տուփ ծխելը սովորական էր. «Կենսակերպի էր վերածվել այդ ամենը, ու նա չէր կարողանում ոչ մի կերպ ձերբազատվել: Իրավիճակը փոխվեց, երբ ծնվեց մեր առաջնեկը»:

Քնարիկի խոսքով ինքը թունավոր հղիություն էր տանում, և առաջին բանը, որը կտրականապես չէր կարելի ծխախոտի ծուխն էր.

«Երբ բժշկից լսեցի այդ նորությունը, դուրս եկա սենյակից և սկսեցի ծխախոտը ծխախոտի վրայից վառել: Կարծես չէի գիտակցում ասվածի լրջությունը: Ներս մտա, նորից հարցուփորձ արեցի ու հասկացա՝ մի կողմում երեխայիս կյանքը սեփական ձեռքերով վտանգելն էր, մյուս կողմում՝ ծխելու գայթակղությունից հրաժարվելը»,- նշեց Քնարիկի ամուսինը և շարունակեց. «Տարբեր մասնագետների դիմեցի. բժշկի, հոգեբանի, բայց ապարդյուն: Ինձ օգնեց հոգևորականի հետ զրույցները, որի մասին տեղյակ չէր կինս, բայց զարմացած էր, թե ինչպես եմ կարողանում չծխել»:

Մի օր կինս որոշեց, որ միասին եկեղեցի գնանք. արդեն 8 ամսական էր երեխան: Եկեղեցի մտանք, բռնեց ձեռքս, դրեց փորին և, նայելով վերև, բարձր ասաց. «Տեր, թող լույս աշխարհ գա մեր փոքրիկը և վերացնի մեր տան ծուխը: Թող իր գոյությամբ ստիպի հայրիկին հրաժարվել վնասակար սովորություններից, որոնք կարող են չնչին ձևով ազդել երեխայի վրա»: Մեկ ամիս անց ծնվեց մեր առաջնեկը, ու ես խոստացա, որ ծխախոտին մոտ երբեք կյանքում չեմ գնա:

Լիլիանա Օսիպյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս