Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչև վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը

Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչեւ 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ:

Դա ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հետեւում է «Գազպրոմ»-ի եռամսյակային հաշվետվությունից: Այդ ցուցանիշը նվազագույնն է ընթացիկ տասնամյակի ընթացքում: Առաջին եռամսյակում գազի ներմուծումն ավելի քիչ է եղել միայն 2010 թվականին՝ 4,323 մլրդ խորանարդ մետր:

Երկիրը տուժում է արժութային ու ֆինանսական ճգնաժամից, որը նվազեցնում է տնտեսության գնողունակությունը: Մյուս կողմից՝ հանրապետությունն օգտվում է մատակարարումների դիվերսիֆիկացումից՝ ավելացնելով գազի գնումներն Ադրբեջանում, ինչպես նաեւ համաշխարհային շուկայում՝ հեղուկացված բնական գազի տեսքով:

Ինչպես ապրիլի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիան պահանջում էնվազեցնել ռուսական գազի գինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031