Փրկարարները Սևանի «Մայամի» կոչվող լողափի մոտակայքում քաղաքացու դի են հայտնաբերել
Մայիսի 5-ին, ժամը 23:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները «Մայամի» կոչվող լողափի մոտակայքում հայտնաբերել են Հ.Ա.-ի (ծնված 1997 թ.) դին: