Բաժիններ՝

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է մինչ 2025-ը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի նիստը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 29-ին կայացել է «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի երրորդ նիստը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ մարմինների ղեկավարների տեղակալների ու փորձագետների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նիստի օրակարգում ներառված էին «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի կապակցությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարության» և «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» նախագծերը:

Նիստի արդյունքներով ամփոփվել է համատեղ հայտարարության նախագծի համաձայնեցումը և որոշվել այն ներկայացնել ԵՏՀ խորհրդի հաստատմանը:

Կողմերը քննարկել են մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական հնարավոր ուղղություններն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակման հետ կապված սկզբունքային հարցերը՝ համաձայնեցնելով հետագա աշխատանքների կազմակերպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930