«Ոչինչ չի փոխվել». գործակալը՝ Բեյլի՝ կարիերան Մադրիդում ավարտելու մասին
Ջոնաթան Բարնեթը՝ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալը, խոսել է խաղացողի ապագայի մասին:
– Բեյլը 100% հավատարիմ է «Ռեալ Մադրիդին»:
– Դուք ասում էիք, որ Գարեթը ցանկանում է ավարտել իր կարիերան «Ռեալում»:
– Ոչինչ չի փոխվել: Նա ցանկանում է «Ռեալում» անցկացնել կարիերայի մնացած մասը, եթե դա չստացվի, մենք կշփվենք: Նա խոսելու է պարոն Զիդանի հետ, և միայն դրանից հետո պարզ կլինեն նրա անելիքները մյուս մրցաշրջանում:
Հակամարտությո՞ւնը Զիդանի հետ: Գարեթը ցանկանում էր մի ձևով խաղալ, Զիդանը պնդեց մեկ այլ խաղ: Դա խնդիր էր, որն օրեցօր ավելի բարդացավ: Եթե դուք Գարեթին թույլ տաք խաղալ իր ֆուտբոլը, մի քանի խաղերում նա կհասնի Ռոնալդուի մակարդակին: Նա հսկայական տաղանդ ունի:
Գարեթը շատ ուժեղ է: Նա ուժեղ կամք ունի, նա մտահոգված չէ մամուլում գրվածներից: Նա հիասթափված է երկրպագուների դժգոհությունից, նա չի հասկանում, թե ինչ պետք է անի այս իրավիճակում:
Եթե թիմից որևէ մեկը ցանկանում է խաղալ, նա ազատ է: Բեյլը լավ է զգում իրեն, սիրում է կյանքը Մադրիդում, ուրախ է: Այս ամենն անարդար է մամուլի կողմից: Ես հավաստիացնում եմ ձեզ, Գարեթն ինքն իր մասին չի կարդում թերթերում ոչինչ: Մամուլը սխալ է վարվում և մոլորեցնում է երկրպագուներին:
Ավելի վաղ նշվում էր, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստվում է վաճառել 29-ամյա ֆուտբոլիստին:
Լա լիգայի այս մրցաշրջանում Բեյլը դարձել է 8 գոլի հեղինակ և կատարել է 3 գոլային փոխանցում: Բեյլը մասնակցել է 29 հանդիպման:
Սիրարփի Աղաբաբյան