![](/banners/BeFunky-design.jpg)
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/973173.jpg)
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Միջադեպը տեղի է ունեցել Թերոնի մասնակցությամբ Touche Pas A Mon Poste թոք-շոուի տեսագրության ժամանակ: Հանունան մոտեցել է եթերի հերոսներին, դիմել նրանց թարգմանչուհուն եւ հանկարծակի համբուրել նրա այտը: Ներկաները շշմել են տեղի ունեցածից:
«Վա՜ու, գուցե, հաջորդ անգամ հարցնե՞ք»,- հեգնական վրա է բերել Թերոնը: Twitter-ի օգտատերերը տարածել են Հանունայի եւ Թերոնի մասնակցությամբ տեսագրությունը: Մեծամասնությունը խրախուսանքով է արտահայտվել դերասանուհու արձագանքի վերաբերյալ՝ նշելով, որ Հանունան իրեն ոչ պրոֆեսիոնալ եւ անպարկեշտ է պահել: