Բաժիններ՝

Իրաքին եւ Լիբանանին կներգրավեն Սիրիայի շուրջն Աստանայի ձեւաչափի բանակցություններին

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համաձայնության են եկել Իրաքին եւ Լիբանանին՝ որպես դիտորդների, հրավիրելու Սիրիայի շուրջն Աստանայի ձեւաչափի բանակցություններին: Այդ մասին ասված է Նուր Սուլթանի բանակցությունների 12-րդ փուլի արդյունքների վերաբերյալ նրանց ընդունած համատեղ հայտարարության մեջ:

«Քննարկեցինք Աստանայի ձեւաչափի դիտորդների թվի ավելացման հարցը եւ համաձայնության եկանք Սիրիային հարեւան երկրներին՝ Իրաքին եւ Լիբանանին, հրավիրելու Սիրիայի շուրջն Աստանայի ձեւաչափի բանակցություններին»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս