Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: