Ավտոմեքենա ներկրող մոտ 15000 քաղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել. «Փաստ»
«Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, եւ, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քաղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել:
Հարցն այն է, որ եկող տարվանից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանալու է մոտ 50 տոկոսով: Թերթի տեղեկությունների համաձայն, այս հարցը վարչապետ Փաշինյանը նախապես քննարկել է Տիգրան Սարգսյանի հետ, ով ներկայումս ղեկավարում է ԵՏՄ կառավարությունների խորհուրդը, նրանք համաձայնության են եկել հարցը բարձրացնել ԵՏՄ ներսում եւ բացատրել խնդրի նրբությունը:
Հարցի հետ կապված մյուս շաբաթ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկում ունենալ նաեւ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ով Հայաստան կժամանի ապրիլի 29-ին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: