Բաժիններ՝

Մերկելն ու Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ են ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ են ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շնորհավորելով նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Մերկելը հայտնել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Կանցլերը Զելենսկիին հրավիրել է Գերմանիա: Կողմերը համաձայնվել են առաջիկայում ևս շարունակել սերտ շփումները:

Ստոլտենբերգը ևս շնորհավորել է Զելենսկիին՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:

Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ էր տոնել Վլադիմիր Զելենսկին, ով ստացել էր ընտրողների 73,22 տոկոս ձայները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս