Բաժիններ՝

Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրություն անել Ս-400-ի և պատժամիջոցների միջև

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի նրա կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման դեպքում, եւ ըստ որում բացառել է հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարումը։

«Եթե (Թուրքիայի) նախագահ (Թայիփ) Էրդողանը պնդի Ս-400 հակահրթիռային համակարգի ձեռքբերումը եւ ավարտի դրա գնումն ու տեղակայումը, ապա պատժամիջոցներ կսահմանվեն այն օրինագծի հիման վրա, որն սկզբնապես ես առաջարկել եմ (Կոնգրեսում): Եվ խոսքն այն մասին չէ, թե պատժամիջոցներ կարող են սահմանվել. դրանք պարտադիր կլինեն: Մենք չենք ցանկանում դա, եւ մենք այլ տարբերակներ առաջարկեցինք Թուրքիային:

Ս-400 համակարգն անհամատեղելիէ ՆԱՏՕ-ի ճարտարապետության հետ»,- հայտարարել է սենատորը հունական «Կատիմերինի» թերթում հրապարակված հարցազրույցում: Մենենդեսը գտնվում է Աթենքում, որտեղ ապրիլի 22-ին նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ավելի վաղ ամերիկացի սենատորն այցելել է Կիպրոս, որտեղ նրա հետ հանդիպում է ունեցել նախագահ Նիկոս Անաստասիադիսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս