Բաժիններ՝

500.000 ԱՄՆ դոլար` երկու գիտնականների

2012թ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցույթի հաղթողներ են ճանաչվել երկու  աստղագետներ`  պրոֆեսորներ Յան Էյնաստոն (Էստոնիա) և  Իգոր Նովիկովը (Ռուսաստան): Այս տարի մրցույթը մասնակցության 12 հայտ է ստացել, որոնցից 3-ը Հայաստանից են եղել, մյուսները՝ Ավստրալիայից, Հնդկաստանից, Էստոնիայից և այլ երկրներից:

Սա միջազգային մրցույթ է և հաղթողները միջազգային չափանիշերով են ընտրվում: Հայաստանից ներկայացված աշխատանքները, ինչպեսև անցյալ տարի, այս անգամ էլ բարձր գնահատականներ չեն ստացել: «Սուբյեկտիվորեն եթե նայեինք` գուցե ունենար, սակայն մենք մրցույթը օբյեկտիվ ենք անցկացնում և չենք ցանկանում, որ այն դառնա զուտ հայկական մրցույթ»,- այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի գիտական քարտուղար, աստղագետ Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով՝ մի խումբ հայ գիտնականներ, սակայն, այս կապակցությամբ շարունակում են բողոքել՝ ասելով, որ մրցույթին հատկացվող խոշոր գումարները կարելի է տալ Հայաստանի գիտնականներին` մրցանակային ֆոնդի գումարը թողնելով Հայաստանում:

Իսկ ինչպե՞ ս են ընտրվում աշխատանքները: Միջազգային այս մրցույթին ներկայացված աշխատանքները և դրանց երաշխավորագրերը ստանալուց հետո այդ աշխատանքներն ուղարկվում են անկախ գրախոսությունների, որից հետո քննարկումներ են տեղի ունենում: «Արդյունքում ընտրեցինք 5 լավագույնների, որից հետո հանձնաժողովի անդամները քվեարկության արդյունքում որոշեցին հաղթողներին: Այս տարի երկու աշխատանքները ստացան գրեթե հավասար գնահատականներ, ուստի որոշվեց մրցանակը կիսել երկուսի միջև»,- ասաց Ա. Միքայելյանը:

Այս տարվա մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքները տիեզերաբանական աշխատանքներ են: Յան Էյնաստոյինը՝ «Թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար», իսկ Իգոր Նովիկովն առաջադրվել է «Ջերմ տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակ» առաջարկելու համար:

Կարդացեք նաև

«Երկու գիտնականների աշխատանքների հիման վրա հետագայում այլ գիտնականների կատարած աշխատանքները Նոբելյան մրցանակի  են արժանացել: Հաղթող ճանաչված երկու աշխատանքներն իրար մոտ էին, գիտնականներն այս աշխատությունների վրա իրենց աշխատանքը սկսել են իրականացնել դեռևս 60-70-ական թվականներից»,- ասաց Ա. Միքայելյանը:  Նա նշեց նաև, որ իրենք մրցանակ չեն տալիս Նոբելյան մրցանակակիրներին, թեև նման հայտեր ևս ունեցել են: «Այս մրցույթի շնորհիվ՝ ոչ միայն բարձրանում է Հայաստանի վարկանիշը միջազգային գիտական հանրության շրջանում, այլև մրցույթի անցկացումից  ռեալ օգուտներ են ստացվում:  Օրինակ՝ նախորդ մրցույթի հաղթողների ջանքերի շնորհիվ, 3 հայ երիտասարդ գիտնականներ մեկնել են Պորտուգալիա՝ 3 տարի այնտեղ գիտական աշխատանքով զբաղվելու համար»,- ասաց Արեգ Միքայելյանը:

Տեղեկացնենք, որ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 18-ին: Եվ մրցանակները հաղթողներին կհանձնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից՝ 2009թ., և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականներին, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար և տրվում է ամեն երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.: Հիշեցնենք, որ 210թ. մրցանակին արժանացել էր հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆ. Միշել Մայորն ու իր գիտական խմբի երկու անդամները` մեր հայրենակից աստղագետ, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրաելյանը (Garik Israelian) եւ Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանթոսը (Nuno C. Santos):

Միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են աստղաֆիզիկայի, աստղագիտության բնագավառի աշխարհում հայտնի ներկայացուցիչներ, ինչպես` պրոֆ. Ջոֆրի Ռ. Բարբրիջը (Geoffrey R. Burbidge, Senior Editor of the Annual Reviews of Astronomy & Astrophysics, Scientific Editor of the Astrophysical Journal, University of California San Diego, Center for Astrophysics & Space Sciences (UCSD/CASS)), աստղաֆիզիկայի պրոֆ. Մարթին Ջ. Ռեեսը (Martin J. Rees, Prof. of Cosmology and Astrophysics and Master of Trinity College at the University of Cambridge, Astronomer Royal), պրոֆեսոր Կատերին Ջ. Չեսարսկին (Catherine J. Cesarsky, Past President of the International Astronomical Union (IAU), Professor of Astrophysics, Former Director General of ESO), պրոֆ. Երվանդ Թերզյանը (Yervant Terzian, Prof. of Physical Sciences, Director of NASAգs NY State Space Grant Program, Chairman of US Consortium on SKA and of ANSEF Research Council, Foreign Member of NAS RA, Co-President of ArAS), պրոֆ. Նորայր Հ. Առաքելյանը (Norair H. Arakelyan, Academician-Secretary of the Division of Mathematical and Technical of NAS RA, Academician and Member of the Presidium of NAS RA; Doctor of Sciences, Professor, Director of Inst of Mathematics), պրոֆ. Գենադի Ս. Բիսնովատի-Կոգանը (Gennady S. Bisnovatyi-Kogan, Prof. of Astrophysics, Doctor of Science, Principal Research Associate at Space Research Institute (IKI), member of the Editorial Board of Astrofizika), պրոֆ. Ռեյնհարդ Գենզելը (Reinhard Genzel, Managing Director at the Max-Planck-Institut fur Extraterrestrische Physik (Garching, Germany), Scientific Member of the Max-Planck Society, Full Professor of the Univ. of California (Berkeley, CA, USA)), պրոֆ. Ռոբերտ Ե. Ուիլյամսը (Robert E. Williams, President of the International Astronomical Union (IAU), Prof. of Astrophysics, AURA Distinguished Research Scholar (SMO):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս