Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-ի ցերեկը, 20-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 19-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 19-ի ցերեկը, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։
Երևան քաղաքի ապրիլի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.30C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.80C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.10C