Բաժիններ՝

Ճապոնական ընկերությունները 1 մլրդ դոլար կներդնեն անվարորդ ավտոմոբիլների զարգացման գործում. Kyodo

Ճապոնական մի շարք ընկերություններ մտադիր են շուրջ 1 մլրդ դոլար ներդնել Uber Advanced Technologies-ում՝ նպատակ ունենալով անվարորդ ավտոմոբիլների տեխնոլոգիաների զարգացումը: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ Uber-ի զարգացման գործում ներդրումներ անելու պատրաստ ընկերությունների թվում են SoftBank ճապոնական բջջային օպերատորը, Toyota ավտոարտադրողը եւ ավտոմեքենաների համալրող մասերի Denso մատակարարը: Ընկերություններից յուրաքանչյուրը կներդնի մոտավորապես հավասար միջոցներ: Սպասվում է, որ գործարքը կավարտվի մինչեւ սեպեմբեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930