Նոր մանրամասներ Նորագավիթի մաքսատան դեպքից. Դավիթ Անանյանի «դուխը» չի՞ հերիքել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատուն այցից եւ դրոշի հայտնի պատմությունից հետո «Ժամանակ»-ին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել:

Մասնավորապես՝ մաքսատան միջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել: Տենդեր է հայտարարվել հաղթող կազմակերպություն է ընտրվել, որն էլ պետք է առաջիկա օրերին իրականացներ գնումը եւ մատակարարեր դրոշների պատվանդանները, որոնցից մեկի վրա էլ գուցե ամրացվեր մաքսատան «լքված» դրոշը:

Ուշագրավն այն է, որ գնման մասին տեղյակ է եղել նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն միջադեպի ժամանակ որեւէ փորձ չի արել հարթելու ստեղծված իրավիճակը՝ գոնե ասելով, որ իրենք պատվանդաններ են գնել եւ պատրաստվում էին դրոշը կարգի բերել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս