Մատվիենկոն վերընտրվեց ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 18-ին վերընտրվել է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ԱՊՀ-ի ՄԽՎ) նախագահ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մատվիենկոյի թեկնածությունը միակն էր, որոշումն ընդունվել է միաձայն: «Գործընկերնե՛ր, շնորհակալություն վստահության համար»,-ասել է Դաշնության խորհրդի խոսնակը: Խորհրդի նախագահի ընտրություններն անցկացվում են ամեն տարի ԱՊՀ-ի ՄԽՎ-ի նստաշրջանի շրջանակում: