Բաժիններ՝

Պերուում սուգ են հայտարարել նախկին նախագահ Գարսիայի մահվան կապակցությամբ

Պերուում սուգ են հայտարարել երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի (1985 – 1990, 2006 – 2011) մահվան կապակացությամբ, որը կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ: Այս մասին ասված է Պերուի պետության ղեկավար Մարտին Վիսկառայի դեկրետում, որն ապրիլի 17-ին հրապարակվել է հարավամերիկյան պետության El Peruano պաշտոնական թերթում: «Ազգային սուգը կտեւի մինչեւ ապրիլի 19-ի ուրբաթ օրը»,- ասված է դեկրետում:

Դրանում նշված է, որ այդ ամբողջ ժամանակ կխոնարհեն Պերուի պետական դրոշները բոլոր պետական հիմնարկությունների շենքերին, զորամասերի դիրքերում եւ ռազմածովային ուժերի նավերում, ինչպես նաեւ արտասահմանում Պերուի դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում: Պերուի իշխանությունները որոշել են, որ Գարսիային կհուղարկավորեն ապրիլի 19-ին նախագահական պատիվներով:

69-ամյա Գարսիան վախճանվել է ապրիլի 17-ին Լիմայի Կազիմիր Ույոայի անվան հիվանդանոցում այն բանից հետո, երբ կրակել է գլխին, երբ կալանագրով նրա տուն էին ժամանել դատախազության աշխատակիցները: Պերուում Գարսիային կասկածում էին Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունից կաշառքներ ստանալու մեջ:

Լատինական Ամերիկայում այդ ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել բարձրաստճան պաշտոնյաների, նախարարների ու նախագահների կաշառելու համար պետական շահավետ պարտավորագրեր ստանալու նպատակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս