Բաժիններ՝

Մատվիենկոյի մամուլի քարտուղարը ասեկոսեներ է որակել Դաշնության խորհրդից նրա հեռանալու մասին հաղորդումները

Ռուսաստանի Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակի պաշտոնից Վալենտինա Մատվիենկոյի առաջիկա հեռանալու վերաբերյալ հաղորդումները՝ այդ տեղեկատվությունը որակելով ասեկոսեներ:

«Մենք չենք մեկնաբանում լրագրային հրապարակումներում տեղ գտած ասեկոսեները»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Մատվիենկոյի մամուլի քարտուղար Վլադիսլավ Պոնոմարենկոն:

Ապրիլի 17-ին «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով պետական կառույցների աղբյուրներ, հայտնել է, որ առաջիկա ամիսներին Մատվիենկոն կարող էթողնել իր պաշտոնը եւ գլխավորել այլ կառույց, իսկ նրա պաշտոնի առավել հավանական թեկնածուն Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինն է:

Թերթի զրուցակիցները պատմել են, որ մայիսին կկայանա Մատվիենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ կքննարկվի նրա հնարավոր հեռանալը Դաշնության խորհրդից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս