Բաժիններ՝

Ռուսաստանում Ստալինի հավանության մակարդակը նոր ռեկորդ է արձանագրել

Ռուսաստանի պատմության մեջ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի դերը դրական է համարում երկրի քաղաքացիների 70 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ է համապատասխան հետազոտությունների ողջ ժամանակաշրջանում: Այդ մասին ասված է «Լեւադա-կենտրոնի» հարցման նյութերում, որին մասնակցել է 1600 մարդ:

Նշվում է, որ այդ 70 տոկոս հարցվածների 52 տոկոսն ավելի շուտ դրական է համարել առաջնորդ դերը. իսկ 18 տոկոսը՝ լիովին դրական: ԽՍՀՄ-ի պատմության մեջ Ստալինի ավանդը բացասական է գնահատում հարցվածների 19 տոկոսը: Նրանց 14 տոկոսը այդ դերը գնահատում է ավելի շուտ բացասական, իսկ 5 տոկոսը՝ լիովին բացասական: Ռուսաստանցիների եւս 11 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 51 տոկոսը Ստալինի անձին վերաբերվում է հիացմունքով, հարգանքով կամ համակրանքով: Ամենատարածված պատասխանը հարգանքն է (41 տոկոս): Հարցվածների 26 տոկոսն անտարբեր էխորհրդային առաջնորդի անձի նկատմամբ, իսկ 14 տոկոսը գրգռվածություն, վախ կամ նողկանք է զգում նրա նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս