Բաժիններ՝

«Բավարիան» հետաքրքրված է Պոչետինոյով

Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, «Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի նկատմամբ:

Ըստ աղբյուրի տվյալների՝ չնայած խորվաթ մասնագետ Նիկո Կովաչի հետ գործող պայմանագրին, որը նախատեսված է մինչև 2021թ. ամառ, մյունխենյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է փոխել գլխավոր մարզչին: Գերմանիայի չեմպիոնի ճամբարում ակնկալում են, որ «Բավարիայում» աշխատանքը կարող է գրավել արգենտինացի մասնագետին՝ տիտղոսներ նվաճելու հնարավորությամբ:

Պոչետինոն գլխավորել է «Տոտենհեմը» 2014 թվականին: Գլխավոր մարզչի պաշտոնում 47-ամյա մասնագետը դեռ ոչ մի տոտղոս չի նվաճել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930