Բաժիններ՝

«ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները». Նիկոլ Փաշինյանը՝ միասեռականների մասին

«Հայաստանում օրենքի գերակայություն է, ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները»,- ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի այն հարցին, թե ինչպիսի՞ վերաբերմունք կա Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ:

Եվրոպացի պատվիրակի այն դիտարկմանը, թե ՀՀ-ում չեղարկվել է ԼԳԲՏ համայնքի կողմից նախաձեռնված կոնֆերանսը, Փաշինյանն ասաց, որ դրա մասին ինքը լսել է, բայց չգիտի, թե ինչո՞ւ է այն չեղարկվել:

«Ես այս խնդրին տեղյակ եմ սոցիալական ցանցերում արված մեկ-երկու գրառումների շնորհիվ»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ հարցին պատասխանելու համար թեմային խորությամբ չի տիրապետում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս