Բաժիններ՝

Ի՞նչ է ցուցադրվել ԵԽԽՎ վեհաժողովի նախասրահում «Հայաստանի Թավշյա հեղափոխությունից»

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատասխանել վեհաժողովականների հարցերին:

Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ նախատեսված էր նաև, որ Ն. Փաշինյանը վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանն այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նախասրահում մասնակցել ու ելույթներ են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը: ԵԽԽՎ ղեկավարությունը դարձյալ բարձր է գնահատել Հայաստանի անցած ժողովրդավարացման ճանապարհը: Ցուցահանդեսը Եվրոպայի պալատում կգործի ապրիլի 8-12-ը:

Այստեղ 40 լուսանկարներով ներկայացվում է շարժման, քայլարշավի, բողոքի ցույցերի, ակցիաների և երթերի ընթացքն ու զարգացումը: Փաշինյանն ինքն է Եվրախորհրդի ղեկավարությանը ներկայացրել լուսանկարները: Բացի լուսանկարներից, ներկայացված է նաև «Թավշյա հեղափոխություն» թեմայով կոմիքս-գրքի առաջին մասի անգլալեզու տարբերակը:

Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ-Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս