Կազմվել է զբոսաշրջիկներին հիասթափեցրած Եվրոպայի քաղաքների վարկանիշը
Հյուրանոցների եւ ավիատոմսերի որոնման Skyscanner առցանց ծառայությունը կազմել զբոսաշրջիկներին հիասթափեցրած Եվրոպայի քաղաքների վարկանիշը: Այդ մասի հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որն ստացել է «Լենտա.ռու»-ում:
Առաջին տեղում հայտնվել է Փարիզը: Հարցման մասնակիցների 29 տոկոսը խոստովանել են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը չի արդարացրել իրենց սպասումները: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Բեռլինը, որը հուսախաբ է արել հարցվածների 15 տոկոսին: Նրանց հաջորդում է Բարսելոնան, որը հիասթափեցրել է հարցման մասնակիցների 8 տոկոսին:
Նաեւ Եվրոպայի ամենագերագնահատված քաղաքների տասնյակում տեղ են գտել Հռոմը, Բրյուգեն, Պրահան, Ամստերդամը, Լիսաբոնը, Բուդապեշտը եւ Լոնդոնը: 2018 թվականի դեկտեմբերին ճանապարհորդները կազմել են աշխարհի այն տեսարժան վայրերի ցուցակը, ուր այցելությունները չեն արդարացրել իրենց սպասումները:
Պարզվել է, որ ամենից շատ զբոսաշրջիկներ հիասթափված են իտալական քաղաքներից, այդ թվում՝ Վենետիկից: Երկրորդ տեղում հայտնվել է Եգիպտոսի Էլ-Գիզա քաղաքը. զբոսաշրջիկները խոստովանել են, որ Մեծ բուրգն իրենց բավականաչափ վիթխարի չի թվացել: