ԱՄՆ-ը և ՉԺՀ-ն համաձայնության են եկել առևտրի պայմանագրի կատարման վերահսկողության շուրջը
ԱՄՆ-ը եւ Չինաստանը նախնական համաձայնության են հասել, թե կողմերն ինչպես կիրականացնեն առեւտրական հարցերի շուրջն իրենց կողմից քննարկվող համաձայնագրի կատարման վերահսկողությունը: Ապրիլի 10-ին այս մասին CNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։
«Մենք մեծավ մասամբ ընդհանուր կարծիքի եկանք վերահսկողության մեխանիզմի վերաբերյալ»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ Պեկինը եւ Վաշինգտոնը համաձայնեցրել են որոշ հարցեր, որոնք վերաբերում են այն կառույցների ստեղծմանը, որոնք կկատարեն այդ խնդիրը: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան»,- հավելել է նա:
Մնուչինն ուշադրությունը բեւեռել է այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս փուլում մտադիր չէ «սահմանել կամայական ժամկետներ», որոնց ընթացքում հարկ լինի ավարտել կոնսուլացիաներն առեւտրական հարցերի շուրջը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավարը նշել է, որ արդյունավետ է համարում շարունակվող կոնսուլտացիաները ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: