Զեյնալյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարցաքննվել է մարտի 1-ի գործով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

«Որպես վկա հարցաքննվել եմ մարտի 1-ի գործով: Որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, ով հանդես է եկել Սահմանադրական դատարանում և վիճարկել ԿԸՀ-ի ընդունած որոշումը»,- ասաց Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ գործին ամբողջությամբ չի տիրապետում, որպեսզի կարողանան գնահատել դրա ընթացքը:

Տեսանյութեր

Լրահոս