Թուրքիայում օդի աղտոտվածության պատճառով տարեկան 30․000 մարդ է մահանում

Թուրքիայում առնվազն 60 մլն մարդ ամեն օր աղտոտված օդ է շնչում։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (TBMM)՝ շրջակա միջավայրի հարցերով վարչության կողմից հրապարակված «Օդի աղտոտվածության» տարեկան զեկույցից։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ օդի աղտոտվածության ամենաբարձր աստիճանը գրանցվել է Իզմիր, Ստամբուլ, Անկարայում, Ադանա, Քահրամանմարաշ, Էրզրում և Աղրը նահանգներում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր տարի 7 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով։ Իսկ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած վերջին զեկույցի՝ Թուրքիայում յուրաքանչյուր տարի նույն պատճառով կյանքից զրկվում է 30․000 մարդ։

Ֆոսիլային վառելիքների, ջերմային էլեկտրակայանների, արդյունաբերական ծխի և, ի վերջո, փոշու պատճառով աղտոտվող օդը մեծ վտանգ է  ներկայացնում առողջության համար։ Օդի աղտոտվածության պատճառով առաջացող հիվանդությունների շարքում առաջին տեղում շնչառական համակարգի հիվանդություններնն են՝ ընդհուպ մինչև թոքերի քաղցկեղը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930