Բաժիններ՝

«Իբիցա» հյուրանոցի մոտ ծառը վնասել է «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող մալուխներ. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Ապրիլի 9-ին, ժամը  01:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և վնասել «Երևանի էլ.տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող մալուխներ, ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների աձագանքման խումբը:

Պարզվել է, որ ծառը վնասել է «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող մալուխներ, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցերի հետ համատեղ մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս